VIDEO.Փոքրիկ եզան լեզուն՝ թութքի, շաքարի բարձր մակարդակի և վատ խոլեստերինի դեմ, կազատի սպիներից և այլն







Եզան լեզուն օգտակար բույս է, այն հաճախ օգտագործում են միջատների և օձերի խայթոցների դեպքում, նաև ցանի և կտրվածքների բուժման համար:

Եզան լեզվի հզոր հակաբակտերիալ և հակաբորբոքային հատկությունները կարող են օգտագործվել վերքերը բուժելու և մաշկային խնդիրների հետ կապված քորի ու ցավի մեղմացման համար:

Բույսի օգտակար հատկությունները ներկայացնում է EnterTrain-ը:

1. Ապաքինող հատկություն



Ունի վերքերն ապաքիոնող հատկություն: Տերևը դրեք վերքի վրա և ծածկեք վիրակապով, որպեսզի տեղում մնա: Այն առանձնակի օգտակար է միջատների խայթոցի դեպքում:

 

2. Հակավարակային հատկություններ

Տերևները մանրացրեք կամ տրորեք և քսեք մաշկին թույնը վերացնելու կամ վարակը կանգնեցնելու համար: Այն նաև կկանխի սպիների առաջացումը:



3. Հակաբորբոքային հատկություններ

Եզան լեզվի տերևները և դրա սերմերը հզոր հակաբորբոքային հատկություններ ունեն:

 

4. Վիտամիններ և հանքանյութեր

Եզան լեզուն հարուստ է վիտամիններով և հանքանյութերով, հատկապես՝ երկաթով: Պետք է երիտասարդ բույսն օգտագործեք ամեն օր: Ավելացրեք աղցաններին:



5. Մոծակների դեմ միջոց

Օգտագործվում է որպես մոծակների խայթոցների կանխարգելիչ: Այս բույսի տերևները նաև օգտակար են մեղվի խայթոցի, մաշկային ցանի, կտրվածքների և ուգրիների դեպքում: Տերևները դրեք խնդրահարույց մասին, կապեք վիրակապով և թողեք 4 ժամ:

Կարող եք նաև թեյ պատրաստել այս բույով: Թեյը կարող է՝

  • Օգնել վերահսկել շաքարի մակարդակն արյան մեջ, ինչն առանձնակի օգտակար է դիաբետիկների համար:
  • Նվազեցնել խոլեստերինի մակարդակը:
  • Կօգնի թութքի դեպքում:
  • Գրգռված հաստ աղու թեթև ախտանիշի դեպքում:
  • Օգնում է փորլուծության և փորկապության դեպքում:
  • Վերացնում է միզապարկի վարակները:
  • Օգնում է երիկամների հետ կապված խնդիրների դեպքում:

 

Եզան լեզու նաև կարող են երեխաներն օգտագործել, քանի որ կողմնակի ազդեցություններ չունի:

Կարող եք օգտագործել տերևները, թեյ պատրաստել, թուրմ՝ ընդհանուր առողջական վիճակը լավացնելու համար:

Եթե առողջական լուրջ խնդիրներ ունեք կամ ուժեղ ցավեր, խորհուրդ ենք տալիս խորհրդատվության համար բժշկի դիմել:

Ինքնաբուժությունը կարող է վտանգավոր լինել առողջության համար:

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

ԴԻՏԵԼ