«Հիասքանչ ձեռքեր» բնական քսուքը վերացնում է ձեռքերի բոլոր պիգմենտային բծերը, կնճիռները և ճաքերը







Ներկայացնում ենք բնական քսուք, որը կօգնի պաշտպանել ձեռքերի մաշկը, այն գեղեցկացնել, առողջացնել, երիտասարդացնել: Այն կարելի է պատրաստել տանը, բնական բաղադրիչներով:



Մեղրով և ձվով բնական քսուք



Անհրաժեշտ կլինի՝

  • 1 ձվի դեղնուց,
  • 1 ճ/գ բուսական յուղ,
  • 1 ճ/գ մեղր:


Պատրաստումը․ դեղնուցը խառնում ենք մեղրին և յուղին:

Օգտագործումը՝

1 լ տաք ջրում լուծում ենք 2 ճ/գ աղ, 10 րոպեով ձեռքերը դնում ենք աղով ջրի մեջ: Աղով վաննայից հետո ձեռքերը սրբիչով չորացնում ենք, քսում ենք պատրաստի խառնուրդը և թողնում ենք 15 րոպե:

Այս պրոցեդուրան կարելի է շաբաթական մի քանի անգամ անել, դրանից հետո ձեռքերի մաշկը փափուկ և առաձգական կլինի: Քսուքը կօգնի նաև ազատվել պիգմենտային բծերից:

Աղբյուր՝ Blognews.am

ԴԻՏԵԼ